Դա ինձ չի վերաբերվում․ Փաշինյանը՝ Արցախը Ռուսաստանի կազմ ներառելու մասին
Նախագահական նստավայրում լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունը Արցախի եւ ՌԴ-ի գործընկերների հետ քննարկել է Արցախը ՌԴ կազմում ներառելու հարցը, որքանով է դա իրատեսական համարվում՝ հաշվի առնելով ներկա իրողությունները։
«Ես արձագանք չունեմ այդ հարցի վերաբերյալ, որովհետեւ դա ինձ չի վերաբերվում։ Ես նման քննարկում չեմ ունեցել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Արդյո՞ք դիտարկում է ՀՀ իշխանությունը 120 հազար արցախահայության Հայաստանում վերաբնակեցումը, եթե, օրինակ, Ադրբեջանի իշխանությունները բռնի տեղահանեն նրանց, իսկ միջազգային հանրությունը չխոչընդոտի դրան, արյդո՞ք հաշվարկվել է, թե ֆինանսական իմաստով Հայաստանը որքան կծախսի։
«ՀՀ-ն չի քննարկում արցախահայությանը Հայաստանում վերաբնակեցնելու հարցը, քննարկում է ԼՂ-ի հայության սեփական երկրում եւ ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում