Փաշինյանի նյարդաջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները գիտեն՝ ինչի համար են այդտեղ

 Փաշինյանի նյարդաջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները գիտեն՝ ինչի համար են այդտեղ

«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Իշխանության ու կոնկրետ Փաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են, թե ինչի համար ճաղերի հետևում:

Այստեղ ևս որևէ իրավական գործընթաց չկա, իշխանությունն ընդամենը փորձում է ցույց տալ, թե ինքն իրեն փրկելու ճանապարհին պատրաստ է գնալ ամենավերջին ապօրինություններին:

Նարեկն ու Վազգենն իրենց ջերմ ողջույներն ու շնորհակալությունն էին փոխանցում բոլոր այն անձանց, ովքեր այս օրերին աջակցել և սատարել են»,- նշել է պատգամավորը։