Մասնագետը նշել է առողջության համար վտանգավոր մթերքները

Հետազոտողն անվանել է առողջության համար վնասակար մթերքներ, որոնք շատերը սխալմամբ առողջ են համարում։ Գրել է Росийская Газета-ն՝ հղում անելով բժշկական փորձագետ WebMD-ին։
Բուրավետ հավելումներով յոգուրտները հաճախ համարվում են առողջարար մթերքներ, սակայն դրանք պարունակում են երեք անգամ ավելի շատ շաքար, քան սովորական յոգուրտը: Ընդհակառակը, բնական յոգուրտը՝ թարմ մրգերի, ընկույզների և հատապտուղների ավելացումով, դրական ազդեցություն կունենա սրտանոթային համակարգի վրա։
Խանութում գնված կետչուպն ու մայոնեզը կարող են պարունակել մի քանի վտանգավոր բաղադրիչներ՝ տրանս ճարպեր և մեծ քանակությամբ թաքնված հավելումներ (շաքար, աղ, կոնսերվանտներ): «Մեկ ճաշի գդալ կետչուպի մեջ չորս գրամ շաքար կա»,- զգուշացրել է փորձագետը։
Պատրաստի աղցանների սոուսները կարող են պարունակել նաև անառողջ ճարպեր ու շաքար: Բացի այդ, մասնագետը խորհուրդ չի տվել օգտագործել բուսական յուղ, ավելի լավ է այն փոխարինել ձիթապտղի յուղով;
Նրբերշիկն ու վերամշակված միսը նույնպես այս մթերքների կանոնավոր օգտագործումն առաջացնում է աղեստամոքսային տրակտի վտանգավոր հիվանդություններ։ «Երշիկը առողջ չի համարվում։ Այս առումով սպառողներին մոլորության մեջ չեն դնում, մարդիկ գիտակցում են ռիսկերը»,- ընդգծել է փորձագետը։