Հայաստանի 4 մարմնամարզիկ նվաճել է ԵԱ եզրափակիչի ուղեգիր

Հայաստանի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում։ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Ավետիսյանը դուրս են եկել եզրափակիչ:
Հայաստանի 5 ներկայացուցչից եզրափակչի ուղեգիր չի կարողացել նվաճել միայն Գագիկ Խաչիկյանը, որը ելույթ է ունեցել բազմամարտում։
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի ու Եվրոպայի առաջնության հաղթող Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում գրանցել է լավագույն արդյունքը՝ վաստակելով 15,149 միավոր:
Նժույգ թափեր վարժության եզրափակչում Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը և և Արթուր Դավթյանը։ Մերդինյանը 14,500 միավորով 3-րդն էր որակավորման փուլում, իսկ Դավթյանը 8-րդն էր (14,200):
Օղակների վարժության որակավորման փուլում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը (14,666) զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ Արթուր Ավետիսյանը (14,633) 6-րդն է։