Արմավիրի մարզն այսօր նոր մարզպետ կունենա

Ինչպես և MediaHub-ը գրել էր, կառավարության այսօրվա նիստի օրակարգում Արմավիրի նոր մարզպետ կնշանակվի։ Համաձայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագծի՝ Դավիթ Խուդաթյանն այսօր կնշանակվի Արմավիրի մարզպետ։ Ուշագրավ է, որ մարզպետի նշանակման հարցն ընդգրկված է չզեկուցվող հարցերի օրակարգում և ամենավերջին հարցն է։ Այսինքն՝ առանց քննարկելու կնշանակեն նոր մարզպետին։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետի պաշտոնը թափուր մնաց անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզ կատարած այցից հետո, երբ կառավարության որոշմամբ հունվարի 5-ին մարզպետի պաշտոնից ազատվեց Էդվարդ Հովհաննիսյանը։ Նշենք, որ մինչ այդ Դավիթ Խուդաթյանը Արմավիր համայնքի ղեկավարն էր։
Վահե Մակարյան