Ընդդիմության երկընտրանքը 

Ընդդիմության երկընտրանքը 

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կքննարկի հոկտեմբերի 21-ին՝ խորհրդարանի հերթական քառօրյա նիստերի նախօրեին:

Այսպիսով, արդեն առաջիկա քառօրյայի օրակարգում ներառված է կանոնակարգի քննարկումը:

Դա նշանակում է՝ ընդդիմությունը մոտ տասն օր ունի՝ կողմնորոշվելու, դիրքավորվելու համար:
Այն, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները դեմ են կանոնակարգին, ակնհայտ է:

Բայց արդյո՞ք խորհրդարանական զույգ խմբակցությունների քննադատական մարտավարությունը կարող է իրավիճակ փոխել ու հանգեցնել Կանոնակարգի քվեարկության վիժեցմանը:

Իհարկե՝ ոչ, մանավանդ, որ փողոցն ակտիվ չէ, ու Սրբազան պայքարն ամենին էլ դրական ընթացքի մեջ չէ:

Ընդդիմության «ձիու քայլը» կարող է լինել պատգամավորական մանդատներից հրաժարումը:
Այս քայլը գուցե երկրում իրավիճակ փոխի:

Բայց, ըստ ամենայնի, խորհրդարանական ընդդիմությունը նման քաղաքական որոշում չունի, ու ոչ միայն այն պատճառով, որ մանդատը «քաղցրություն» ունի:

Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ չէ քաղաքական պայքարի նոր իրավիճակում, երբ այլևս «տիտղոսային» չէ և ստիպված է մշակել քաղաքական գործունեության ավելի բազմաշերտ օրակարգ:

Սա է իրականությունը:

Սուրեն Սուրենյանց