Շանթ Սարգսյանը գրավեց 3-րդ, իսկ Հայկ Մարտիրոսյանը` 4-րդ տեղը

Շանթ Սարգսյանը գրավեց 3-րդ, իսկ Հայկ Մարտիրոսյանը` 4-րդ տեղը

Իսպանիայի Մենորկա քաղաքում կայացած շախմատի բաց մրցաշարում Հայաստանի պատվիրակներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը 7 հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր: 

Նրանք հինգ շախմատիստների հետ բաժանել են 2-8-րդ տեղերը, իսկ ահա լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը: Մրցաշարի հաղթող է դարձել հնդիկ գրոսմայստեր Գուկեշը, որը վաստակել է 6 միավոր:

Շանթ Սարգսյանը կպարգևատրվի մեդալով և 800 եվրոյով, իսկ Հայկ Մարտիրոսյանը` միայն 600 եվրոյով: