Ինչ եղել է՝ մեքենային է եղել. Արմեն Խաչիկյանը՝ իր և Չալաբյանի մասնակցությամբ վթարի մասին

Ինչ եղել է՝ մեքենային է եղել. Արմեն Խաչիկյանը՝ իր և Չալաբյանի մասնակցությամբ վթարի մասին

Մենք լավ ենք, ոչինչ չի եղել մեզ, մեքենան է վնասվել։

Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը՝ խոսելով  Երևան-Սևան ավտոճանապարհի ոլորանների հատվածում վթարի ենթարկվելու մասին։

Նշենք, որ Խաչիկյանի հետ միասին Lexus մակնիշի մեքենայի մեջ եղել է «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Խաչիկյանը պատմեց, որ իրականում վթարի պատճառը մերկասառույցն է եղել։

«Opel մակնիշի մեքենան է մեր մեքենային հարվածել, որից հետո բախվել ենք արգելապատնեշին, մեքենան պտտվել է ու բախվել արդեն բետոնե արգելապատնեշին։ Բայց ամեն ինչ լավ է, վնասվածքներ չունենք, չենք հոսպիտալացվել»,- ասաց նա:

«Ինչ եղել է՝ մեքենային է եղել»,- հավելեց նա:

Լիաննա Թորոսյան