Փեսան լքել է հարսին մոտոցիկլետի, սառնարանի պատճառով. մանրամասներ

Փեսան լքել է հարսին մոտոցիկլետի, սառնարանի պատճառով. մանրամասներ

Հնդկաստանում փեսան օժիտի պատճառով տուն է վերադարձել առանց հարսնացուի։ Այս մասին գրել է News9Live-ը։

Ուտար Պրադեշ նահանգի Բարելիի ծայրամասում Շահբադ Ամիր անունով փեսան ալտարի մոտ է թողել իր հարսնացուին և տուն վերադարձել հարսանեկան թափորի հետ: Պատճառը, պարզվել է, հարսանիքին հարսի հոր խոստացած օժիտի բացակայությունն է։

Ըստ սկեսրայրի հետ պայմանավորվածության՝ դրա մեջ պետք է լիներ բաճկոն, տաբատ, մոտոցիկլետ, սառնարան, քուլեր։

Ըստ տեղեկությունների՝ տղամարդը աղքատության պատճառով չի կարողացել կատարել իր խոստումները և այս բաները տալ փեսային։ Սակայն արսնացուի ընտանիքը տպավորիչ գումար է ծախսել հարսանիքի կազմակերպման վրա։

Փեսայի հայրն առաջինն է նկատել անհրաժեշտ խոստացածի բացակայությունը, երբ գնացել է մոտոցիկլետը նայելու։

Չգտնելով այն և մնացածը՝ նա սկսել է վիճել հարսի կողմից եկած հյուրերի հետ։ Նրան են միացել փեսայի կողմից հյուրերը, և ծեծկռտուք է սկսել։ Ավելին, հարսն ու փեսան իրենք էլ են կռվել իրար մեջ։