Ռnւս բայքերուհի «ՄոտոՏանյան» մաhացել է թnւրք բայքեր-բլոգերի մեղքով (լուսանկարներ)

Ռուս բլոգերուհի «ՄոտոՏանյան» մահացել է թուրք բայքեր-բլոգերի մեղքով։ Օնուր Օբութը թիկունքից հարվածել է բայքերուհուն, որն էլ հայտնվել է ճանապարհից դուրս ու հարված ստացել գլխին
Թուրք բլոգերը վերակենդանացման բաժանմունքում է։
Ինչպես SHOT-ին պատմել են Տատյանա Օզոլինայի հարազատները, նա չի մխրճվել բեռնատարի մեջ։ Վարել է նվազագույն արագությամբ ու բեռնատարի մոտ դանդաղեցրել այն։
Բայց Օբութն արագությամբ հետևել է, թիկունքից բախվել է բլոգերին, և միասին թռել են ցանկապատի ուղղությամբ։ ՄոտոՏանյան տեղում մահացել է, իսկ Օնուրը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Տանյան հետևորդի հետ մոտոցիկլետով մեկնել է Թուրքիա։ Բլոգերը սոցցանցերում խաղարկել է իր հին բայքն, ու տղան հաղթել է։ «ՄոտոՏանյան» իր հետ տարել է ճանապարհորդության, իսկ ողբերգության օրը զբոսանքի չի եղել։ Այդ հին մոտոցիկլետը փչացել է, և նա մնացել հյուրանոցում։ Օբութը Տանյային հրավիրել է զբոսնել՝ ցույց տալու տեղի տեսարժան վայրերը։ Մահվանից ժամեր առաջ բայքերուհին լուսանկար է հրապարակել, որում երևում է մեկ բաժակ թեյ Իզմիրի ֆոնին։
Լուսանկարներներն այստեղ