Պենտագոնի ղեկավարը կնոջը պետական գաղտնիք պարունակող զգայուն հանդիպումների է հետը տարել

Պենտագոնի ղեկավարը կնոջը պետական գաղտնիք պարունակող զգայուն հանդիպումների է հետը տարել

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը իր կնոջը՝ Ջեննիֆերին բերել է օտարերկրյա զինվորական գործընկերների հետ հանդիպումների, որտեղ քննարկվել են գաղտնի տեղեկություններ, գրել է «Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով աղբյուրների։

«Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, որը գտնվում էր ռազմական հարվածի մանրամասների հետ կապված իր ինտենսիվ հսկողության տակ, իր կնոջը՝ «Fox News»-ի նախկին պրոդյուսերին, երկու հանդիպման է բերել օտարերկրյա ռազմական գործընկերների հետ, որտեղ քննարկվել են զգայուն տեղեկություններ», - գրել է հրատարակությունը:

Հանդիպումներից մեկը, որին Հեգսեթը մասնակցել է իր կնոջ ընկերակցությամբ, տեղի է ունեցել մարտի 6-ին Պենտագոնում։ Դրան մասնակցել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հելին և Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Թոնի Ռադակինը։ Բանակցությունների թեմաներից մեկն էլ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակման դադարեցումն է եղել, շոշափվել է նաև դաշնակիցների միջև ապագա ռազմական համագործակցության հարցը։

Մեկ այլ հանդիպում, որին մասնակցել է Ջենիֆեր Հեգսեթը, տեղի է ունեցել փետրվարին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Հանդիպման ընթացքում անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը։

Պարբերականը նշել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը կարող է օտարերկրյա գործընկերների հետ հանդիպումների հրավիրել բոլոր ցանկացողներին։ Բայց սովորաբար հրավիրվածներին հասանելի է գաղտնի տեղեկատվություն: Ջեննիֆեր Հեգսեթը Պենտագոնի աշխատակից չէ։ Բարձրաստիճան պաշտոնյաների ամուսինները հաճախ ունեն ցածր մակարդակի անվտանգության թույլտվություն, սակայն հայտնի չէ, թե արդյոք Հեգսեթի կինը դա ունի:

Հրատարակությունն ընդգծել է, որ հանդիպումների օտարերկրյա մասնակիցներից ոմանք չեն իմացել, թե ով է Ջեննիֆերը, իսկ ոմանք էլ զարմացել են նրան տեսնելով։