Ջորջինա Ռոդրիգեսն անակնկալ է մատուցել Ռոնալդուին իր ամանորյա նվերով

Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, ամուսնուն Rolls-Royce Dawn շքեղ մեքենա է նվիրել, որի պաշտոնական արժեքը ռուբլով սկսվում է 25 միլիոնից։ Տեսանյութում, որը Ջորջինան հրապարակել է սոցցանցերի իր էջում, աղջիկը ցույց է տալիս 37-ամյա պորտուգալացի հարձակվողի արձագանքը սիրելիի նվերին։ Ռոնալդուն իր սոցիալական ցանցերում շնորհակալություն է հայտնել աղջկան նվերի համար.«Շնորհակալ եմ, իմ սեր»։
Հրապարակված լուսանկարներում երևում է, որ Ջորջինա նվերներ է նախապատրաստել նաև իր երեխաների համար։
«Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա նախկին հարձակվողը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլից Պորտուգալիայի հավաքականի դուրս մնալուց հետո այժմ ժամանակ է անցկացնում իր ընտանիքի հետ։