Կրեմլի հովանու ներքո որևէ հանդիպում չի ունեցել․ Փաշինյան-Ալիև գաղտնի բանակցությունները

Կրեմլի հովանու ներքո որևէ հանդիպում չի ունեցել․ Փաշինյան-Ալիև գաղտնի բանակցությունները

Շուշիում այսօր Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, որ մայիսին Ռուսաստանում կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հանդիպումը՝ միաժամանակ նշելով, որ, ըստ իրեն, համաձայնության հասնելու լավագույն ճանապարհը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ բանակցություններն են՝ առանց որեւէ միջնորդի: 

Ադրբեջանը միշտ է պարտադրել՝ միայնակ սեղանի շուրջ նստելու մոտեցումը, նկատում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը, ընդգծելով՝ Փաշինյանը ընդունել է այդ խաղի կանոնները դեռեւս 2018թ․-ին։

 «2018թ․-ից մինչեւ պատերազմ քանի՞ անգամ է հանդիպել Փաշինյանը Ալիեւի հետ` Մոսկվա, Դուշանբե, Սանկտ Պետերբուրգ, Աշքաբադ,Դավոս, Մյունխեն եւ ընդամենը մի անգամ է ԵԱՀԿ միջնորդների հովանու ներքո հանդիպել։ Կրեմլի հովանու ներքո որեւէ հանդիպում չի ունեցել։ Գնացել է Ալիեւի հետ գաղտնի բանակցությունների, որի մասին երբեք չի խոսվել»,- հիշեցրեց Խաչատրյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։