Պատասխանատվության բեռը նաև ձեր ուսերին է, երիտասարդներ, ձեզնից է կախված՝ ինչ երկիր կունենանք
Մենք սկսում ենք մեր պայքարի երկրորդ փուլը, որը լինելու է ավելի ակտիվ, ավելի դինամիկ, ունենալու է նպատակ՝ ավելի շատ մարդիկ համախմբել, մոբիլիզացնել մեր պայքարի շուրջ։ Այս մասին Ազատության հրապարկից ուղիղի ժամանակ իր ուղերձի ընթացքում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը։
«Մեր պայքարը հայի պայքարն է, պայքարն է մեր մեծ հայրենիքի համար՝ Արցախի և Հայաստանի, Արցախում և Հայաստանում ապրող ժողովրդի համար»,-ասաց նա։
ԱԱԾ նախկին տնօրենը դիմեց երիտասարդներին։
«Երիտասարդներն են այն տանող ուժը, երիտասարդներն են այն մարդիկ, ովքեր լինելու են մեր ապագան, կառուցելու են մեր երկիրը։ Հարգելի երիտասարդներ, սիրելի եղբայրներ և քույրեր, դիմում եմ ձեզ որպես ձեզնից մի քիչ ավագ, որպես մարդ, ով շատ է գնահատում է երիատասարդներին. դուք եք մեր երկրի ապագան որոշողները և միայն դուք կարող եք ձեր քայլով, ձեր ակտիվ մասանակցությամբ որոշել՝ ինչպիսի երկիր մենք պետք է ունենանք, ինչպիսի Հայաստան, Արցախ պետք է ունենանք։ Մեր ավագ սերունդը մեզ թողել է անկախ Արցախ, անվտանագ Հայաստան և պատասխանատվության բեռը ձեր, մեր բոլորիս ուսերին է և ուղղակի նստելով, չմասնակցելով , սրճարաններում կամ դասամիջոցներին իրար հետ խոսելով, ասելով՝ «վատ է, բայց ինչ անենք, մեզանից բան կախված չէ» հավատացեք ՝ ամեն ինչ կախված է ձեզնից, ձեզնից է կախված ՝ ինչպիսի երկիր ենք ունենալու»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում