Դպրոցում 100 աշակերտ միանգամից պարալիզացվել է․ ի՞նչ է կատարվել․ Քենիա (տեսանյութ)

Դպրոցում 100 աշակերտ միանգամից պարալիզացվել է․ ի՞նչ է կատարվել․ Քենիա (տեսանյութ)

Քենիայում (Աֆրիկա) գրեթե 100 աշակերտուհիներ խորհրդավոր կերպով պարալիզացվել են։ Նրանց թույլ չեն տալիս տուն տանել, քանի որ կարող են վարակել ուրիշներին, գրում է Time Africa-ն։

Կրթության դեպարտամենտը, շրջանի կառավարությունը և հանրային առողջապահությունը հանձնառու են երեխաներին բուժում ապահովելու հարցում, ասել է կրթության տնօրեն Ջարեդ Օբիերոն: Հայտնի է, որ անալիզներն արդեն ուղարկվել են լաբորատորիա՝ ստուգման։ Բժշկական ծառայությունների տնօրեն, դոկտոր Սթիվեն Վանդայը նախազգուշացրել է, որ վարակը կարող է «ոչնչացնել» մի ամբողջ ընտանիք՝ ախտահարված երեխայով:

«Մենք պետք է պարզենք, թե ինչն է անհանգստացնում աղջիկներին, նախքան թույլ տանք մնացած ուսանողներին գնալ տուն և շփվել իրենց մյուս եղբայրների և քույրերի հետ: Աղետ կլինի, եթե հիվանդությունը վարակիչ դառնա»,- ասաց բժիշկը։

Տեսանյութն՝ այստեղ