Ծեծկռտուք, արնանման հետքեր. ինչ է կատարվել Ագրարային համալսարանում

Ծեծկռտուք, արնանման հետքեր. ինչ է կատարվել Ագրարային համալսարանում

Քիչ առաջ MediaHub-ը ահազանգ ստացավ այն մասին, որ Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանում սաների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Անգամ շրջանառվում էր, թե սպանություն է տեղի ունեցել, ինչը, բարեբախտաբար, հերքվեց:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ փոխանցեց, որ ժամը 13.30-ի սահմաններում քաղաքացուց ահազանգ են ստացել, որ համալսարանի դիմաց վիճաբանություն է, քաղաքացիներից մեկը մյուսին հարվածել է քարով: 

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Վերջինս իր ցուցմունքի մեջ նշել է, որ ընկել է:

Ոստիկանության ծառայողները դեպքի վայրում են, պարզում են կատարվածի հանգամանքները:

Մարիաննա Արամյան