Ողբերգական դեպք․ մահվան ելքով 3 մեքենա է վթարվել, մեկը՝ թուրքական համարներով ավտոբուս (լուսանկարներ)

Քիչ առաջ դժբախտ պատահար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ համայնքի վարչական տարածքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է MediaHub-ի լրագրողը՝ 3 տրանսպորտային միջոց են բախվել՝ տուրիստական ավտոբուս, «Ֆորդ» մակնիշի 7 տեղանոց միկրոավտոբուս եւ «Ֆորդ» մակինիշի էվակուատոր։
Նախնական տվյալներով, վթարի հետեւանաքով կին է զոհվել, որի ինքնությունը պարզում են։ Կան նաեւ տուժածներ:
Տուրիստական ավտոբուսը թուրքական համարներով է։ Ավելի ուշ պարզվեց, որ այն Երեւանից Ստամբուլ էր մեկում։
Քանի որ հրդեհի բռնկման վտանգ կար, դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ։ Տեղում աշխատում են նաեւ Շիրակի պարեկային ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։
Փրկարարները 2 տուժած կին են դուրս բերել արգելափակումից, վերջիններս հոսպիտալացվել են։
Դեպքի կապակցությամբ MediaHub-ի լրագրողը զրուցեց Կոշի գյուղապետ Աշոտ Ենգիբարյանի հետ։
«Թուրքական համարներով ավտոբուս է մեկը, որի վրա գրված է՝ Երեւան-Ստամբուլ։ Երեւան-Գյումրի մայրուղու Կոշի հատվածում է դեպքը տեղի ունեցել։ Ավտոբուսը մեկնելուց է եղել Թուրքիա։ Ճանապարհին վթարվել է Գյումրուց Երեւան մեկնող փոքր միկրոավտոբուսի հետ։ Թե ի՞նչն է վթարի պատճառ դարձել, որեւէ մեկը չի կարող ասել։ Ճանապարհը չոր է, երթեւեկելի, այնպես որ վթարի պատճառ չէր կարող հանդիսանալ ճանապարհի որակը»,-ասաց Ենգիբարյանը։
Նշենք, որ մահացել է միկրոավտոբուսի ուղեւորը։
Մանրամասն՝ լուսանկարներում
Լիա Սարգսյան