Երբեք չպետք է դեն նետեք սննդի այս մնացորդները․ մասնագետի խորհուրդը

Երբեք չպետք է դեն նետեք սննդի այս մնացորդները․ մասնագետի խորհուրդը

Վիրաբույժ Կարեն Ռաջանը խորհուրդ է տվել բանջարեղենի և մրգերի որոշ տեսակների կեղևները դեն չնետել, քանի որ դրանք շատ վիտամիններ են պարունակում։

Նա HuffPost-ի հետ զրույցում առաջարկել է սննդից ավելի շատ օգուտներ ստանալու անսպասելի միջոցներ:

Ռաջանը նշել է, որ խոհարարության մեջ պիլինգի ամենատարածված տեսակը նարնջի կեղևն է: Նրա խոսքով՝ այն պարունակում է նույնիսկ ավելի շատ վիտամին C, քան միջուկը։ Այն նաև հարուստ է լուծվող մանրաթելով, կարոտինոիդներով և պոլիֆենոլներով, որոնք հակաբորբոքային ազդեցություն ունեն։

Բժիշկը նաև նշել է, որ կեղևները և այլ հատվաշներ պարունակում են բազմաթիվ սննդարար նյութեր։

Ուստի նա հորդորել է սոխն ու սխտորը մաքրելուց հետո մնացած կեղևները չշպրտել, չորացնել և ավելացնել տարբեր ուտեստների մեջ։ Այս համեմունքը պարունակում է A և C վիտամիններ, մարսողության համար օգտակար մանրաթել, ինչպես նաև բորբոքման դեմ պայքարող նյութեր՝ ֆլավոնոիդ և ալիցին։