Ռեալը կրկին սայթաքում է․ «Բարսելոնան» վերջին պահին կորզել է հաղթանակը

Կիրակի օրը՝ մարտի 19-ին, Իսպանիայի առաջնությունում կայացավ 26-րդ տուրի կենտրոնական «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը։ Բարսելոնայի՝ «Կամպ Նոու» մարզադաշտում կատալոնացիներն ընդունել էին Մադրիդի «Ռեալին»: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով՝ դաշտի տերերի հաղթանակով։
Խաղի արդեն 9-րդ րոպեին Արաուխոն գրավեց սեփական դարպասը՝ հաշվի մեջ առաջ մղելով մադրիդցիներին։ Առաջին կեսի վերջին րոպեին Սերժի Ռոբերտոն հավասարեցրեց հաշիվը:
81-րդ րոպեին Ասենսիոյի դարպասի գրավումից հետո մրցավարը՝ VAR-ի միջամտությամբ, չհաշվեց գոլը: Խաղի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Կեսյեն գրավեց «Ռեալի» դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
Այս խաղից հետո «Բարսելոնան» շարունակում է 68 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» 56 միավորով երկրորդն է։
«Ռեալն» ու «Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում չորրորդ հանդիպումն են անցկացրել։ Ավելի վաղ Լա Լիգայի 9-րդ տուրում «սերուցքայինները» հաղթել էին (3:1), կատալոնացիները հաղթել էին Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղում (3:1) և կիսաեզրափակչի առաջին խաղում, երկրի գավաթի խաղում (1:0):