«Երևանի ավտոբուսից» պարզաբանում են՝ ինչու է 20 համարի ավտոբուսը ծխահարվել

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել, թե ինչու է 20 համարի ավտոբուսը ծխահարվել․
«Այսօր, ժամը 16:30-ի սահմաններում համար 20 երթուղու «Ժոնգ թոնգ» մակնիշի ավտոբուսի շարժիչային տուրբո մղիչ համակարգի շարքից դուրս գալու պատճառով տեղի է ունեցել յուղի արտահոսք: Այն թափվել է շարժիչի վրա, ինչի հետևանքով ավտոբուսի խցիկում ծուխ է հայտնվել:
Ավտոբուսում առկա բոլոր 4 կրակմարիչների ավտոմատ գործարկման շնորհիվ ծուխը չեզոքացվել է: Ավտոբուսում հրդեհ չի բռնկվել, կրակ չի եղել նաև շարժիչային համակարգում: Քաղաքացիներից մեկի ստացած ոտքի վնասվածքը ուղևորասրահից արագ դուրս գալու ընթացքում այլ ուղևորների բախվելու հետևանք է»։