Կալանավորվել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը

Կալանավորվել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը

Դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին: Այս մասին հաղորդել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Իհարկե, նախկինում այս աստիճանի երբեք չէին հասնում, կային չգրված սահմանափակումներ՝ աղջիկների, կանանց մասով, նույն տանից երկու հոգու մասով, և այլն, առավել ևս, որ դատավորի օգնականին կալանավորելու բացարձակապես որևէ հիմք չկա, սակայն ակնհայտորեն ցանկանում են այս ճնշման միջոցով ցանկալի ցուցմունք ստանալ և ազատ արձակել, որպեսզի փրկեն խարխլված քրեական գործը», - գրել է Սարգսյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Կալանավորվել է նաև նույն գործով անցնող դատավոր Արուսյակ Ալեքսանյանը:

Հիշեցնենք` ԱԱԾ-ն մտել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։