Ոստիկանները էրեխեքի շորերն ու մեդալները գողացել են, վառել. ՊՆ նախկին շենքի բնակիչ
Տղամարդկանց տարել էին բաժիններ, կանանց էլ երեխաների հետ լցրել էին ավտոբուսներ, տարել ինչ-որ գյուղի դպրոց, կուլտուրայի տուն։ Առավոտ շուտ ներխուժել էին տներ՝ առանց զգուշացնելու, բռնություններ են եղել։ Այս մասին այսօր ՊԵԿ-ի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը։
«Ոստիկանները՝ շինգործիքներից սկսած, էրեխեքի հագուստներով վերջացրած, գողացել են, վառել են։ Ամբողջը քանդած է, թափթփված, երեքեխի շորերը վառարանների մեջ են լցրել վառել, մեդալներ են գողացել։ Թախտի մեջ եղած շորերը վառել են, հետո թախտան շպրտել են դուրս։ Դիմել ենք, ասում են՝ մենք չենք արել, ուզում եմ իմ տուն մտնել, հետս երկու ոստիկան է գալիս»։
Նշենք, որ ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ-ի դիմաց ակցիա են սկսել՝ պահանջելով իրենց խնդրին լուծում տալ, որպեսզի բնակիչներից ոչ մեկն անտուն չմնա։
Հիշեցնենք, որ Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչները տևական ժամանակ է պայքարում են, քանի որ վերջիններիս ստիպել են լքել շենքը, որովհետև այն փոխանցվել է
Պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռին։
Ընդգծենք, որ ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ-ի դիմաց ակցիա են սկսել՝ պահանջելով իրենց խնդրին լուծում տալ, որպեսզի բնակիչներից ոչ մեկն անտուն չմնա։
Հիշեցնենք, որ Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչները տևական ժամանակ է պայքարում են տան համար, քանի որ վերջիններիս ստիպել են լքել շենքը, որովհետև այն փոխանցվել է Պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռին։
Մանրամասները՝ տեսանյութում։