Նեյմարը կարող է հեռանալ ՊՍժ-ից

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Նեյմարը կարող է հեռանալ ՊՍԺ-ից: Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, փարիզյան ակումբը կարող է վաճառել բրազիլացու տրանսֆերը՝ հաշվի առնելով վերջինիս բարձր աշխատավարձը։
30-ամյա հարձակվողը 2017 թվականից է հանդես գալիս փարիզյան ակումբում և պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։
2021/22 մրցաշրջանում բրազիլացին Լիգա 1-ում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։