Լոլիկ. ինչո՞վ են օգտակար առողջության համար և ո՞ւմ կարող են վնասել

Առաջին հերթին պետք է նշել, որ լոլիկը օրգանիզմի համար մեծ կարեւորություն ունեցող, մի շարք օգտակար եւ անհրաժեշտ վիտամինների եւ հանքային աղերի աղբյուր է։ Լոլիկը, մասնավորապես, պարունակում է`
• A, C, K, Е, РР վիտամիններ, ինչպես նաեւ B խմբի մի քանի վիտամին։
• Լիկոպին
• Քրոմ
• Կալցիում
Երկաթ
• Ֆոսֆոր
• Կալիում
• Ցինկ
Լոլիկը ավելի է առողջացնում Ձեր սիրտը
Լոլիկի մեջ առկա քրոմը, կալիումը եւ В վիտամինը նվազեցնում են «վնասակար» խոլեստերինի քանակը արյան մեջ եւ կայունացում են նյութափոխանակությունը՝ դրանով իսկ նպաստելով սրտի ու սրտանոթային համակարգի գործունեությանը։ Լոլիկը նաեւ կանխում է շաքարի քանակի ավելացումը արյան մեջ, եւ հենց այդ պատճառով այն պետք է ներառվի շաքարախտով հիվանդ մարդկանց սննդակարգի մեջ։
10 պատճառ՝ ամեն օր լոլիկ օգտագործելու համար
1. Լոլիկը հարուստ է A , C , K, E, PP, B վիտամիններով, ինչպես նաև մի խումբ հակաօքսիդանտներով:
2. A և C վիտամինները, որոնք պարունակում է լոլիկը, օգնում են ամրացնել իմունիտետը և լավացնում ընդհանուր զգացողությունը:
3. Լոլիկի մեջ առկա K և В վիտամինը նվազեցնում են «վնասակար» խոլեստերինի քանակը արյան մեջ։
4.Լոլիկի մեջ պարունակվող նյութերը գլյուկոզան վերածում են էներգիայի, օգնում հսկել արյան մեջ շաքարի քանակը, պահպանել արյունատար անոթների էլաստիկությունը:
5. Այն օգտակար է նաև հիշողության համար:
6. Ըստ որոշ հետազատությունների՝ լոլիկում պարունակվող նյութերը կանխարգելում են քաղցկեղային ուռուցքների առաջացումը:
7. Օգտակար է ոչ միայն լոլիկը, այլև այն ճաշատեսակները, որոնք պարունակում են լոլիկ:
8.Լոլիկն օգնում է լավացնել մարդու ոչ միայն՝ ֆիզիկական, այլև՝ հոգեկան առողջությունը: Դրանք կարող են օգնել ազատվել դեպրեսիայից, լավացնել տրամադրությունը:
9. Նյութափոխանակության համակարգերի հետ կապված խնդիրները լուծել։
10. Լոլիկը նաև դիետիկ մթերք է: Այն շատ քիչ կալորիաներ է պարունակում և կարող է օգտագործվել ցանկացած դիետայի դեպքում:
Լոլիկի վնասը. կարող է հանգեցնել ալերգիայի և առաջացնել այրոց
Մարդիկ, ովքեր տառապում են ծառերի և խոտերի ծաղկման սեզոնային ալերգիաներից, կարող են ալերգիայի ախտանիշներ զգալ լոլիկ ուտելիս: Սա կոչվում է խաչաձև ալերգիկ ռեակցիա: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ բույսերի ծաղկափոշին և լոլիկի միջուկը պարունակում են կառուցվածքով նման սպիտակուցներ: Հետեւաբար, իմունային համակարգը կարող է շփոթեցնել նրանց: Արդյունքում, երբ ծաղկային ալերգիա ունեցող անձը ուտում է լոլիկ, նրա բերանում կարող է քոր առաջանալ, քթահոսություն, հազ և աչքերի ջուր առաջանալ: Հազվագյուտ դեպքերում հնարավոր է ծանր ալերգիկ ռեակցիա՝ Քվինկեի այտուց կամ անաֆիլակտիկ շոկ: Եթե նման ախտանշաններ ի հայտ գան, ապա ավելի լավ է հրաժարվել լոլիկ ուտելուց և այն փոխարինել քաղցր պղպեղով, բողկով և տարբեր տեսակի կաղամբով։ Դրանք պարունակում են նաև բազմաթիվ օգտակար վիտամիններ և հանքանյութեր։ Բացի այդ, լոլիկը բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը և հաճախ այրոցի պատճառ է դառնում գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ: