Oրենսդիրները դպրոցներին կոչ են արել արգելել «անպարկեշտ» գրքերը

Oրենսդիրները դպրոցներին կոչ են արել արգելել «անպարկեշտ» գրքերը

Տեխասի մի խումբ պահպանողական օրենսդիրներ այն շրջանի իշխանություններին, որտեղ գտնվում են դպրոցները, կոչ են արել «պոռնոգրաֆիա» վաճառողներից գրքեր չգնել եւ արգելել դպրոցական գրադարաններում «անպարկեշտ» գրքերի առկայությունը:

Իշխանություններին ուղղված նամակում նրանցից մեկը հատուկ հիշատակել է Մայա Քոբաբեի «Gender Queer: A Memoir» գրաֆիկական վեպը՝ որպես այնպիսի գրքի օրինակ, որը երեխաները չպետք է կարդան դպրոցներում:

«Ե՛վ տեղական շրջանները, ե՛ւ օրենսդիր մարմինը քրտնաջան կաշխատեն այնպիսի քաղաքականության մշակման ուղղությամբ, որը ապագայում նման գրքեր չի թույլատրի կամպուսում»,- գրել է օրենսդիրը նամակում:

«Gender Queer: A Memoir»-ը, որը հրատարակվել է 2019թ․ մայիսի 28-ին, գենդերային ինքնության եւ սեռական կողմնորոշման դեմ Քոբաբեի անձնական պայքարի մասին է պատմում: Հեղինակը ներառել է նաեւ օրալ սեքս պատկերող գրաֆիկական նկարազարդումներ, ինչը վրդովեցրել է ծնողներին եւ նահանգի ղեկավարներին, այդ թվում՝ նահանգապետ Գրեգ Էբոթին, որը վեպը «պոռնոգրաֆիա» է անվանել։