Սննդաբանն անվանել է սուրճի հնարավոր վտանգները օրգանիզմի համար

Սննդաբանն անվանել է սուրճի հնարավոր վտանգները օրգանիզմի համար

Level Kitchen ծառայության սննդաբան, առողջ սնուցման ոլորտում փորձագետ Տատյանա Մեշչերյակովան կոչ է արել սուրճի սիրահարներին հրաժարվել ավելորդ ըմպելիքից։ Այս մասին գրում է «Известия»-ն։

Մեշչերյակովայի խոսքով՝ օրական երկու բաժակից ավելի սուրճ խմելը կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման, իսկ հեղուկի հետ մեկտեղ օրգանիզմից հեռանում են հանքանյութերը և ջրում լուծվող վիտամինները (B և C)։ B խմբի վիտամինները նույնպես կորցնում են ակտիվությունը, երբ արձագանքում են սուրճի բաղադրիչներին, օրինակ՝ տանիններին:

Բժիշկը հավելել է, որ օրական 1-1,5 լիտրից քիչ ջուր օգտագործելը համարվում է խրոնիկ ջրազրկում, ինչը նպաստում է նյութափոխանակության արագության նվազմանը։ Բացի այդ, նվազում է առողջ սննդի և դրա հետ մեկտեղ վիտամինների, հանքանյութերի և ֆերմենտների յուրացման արագությունն ու որակը։