Հայոց պատմության դասագիրքը հանվել է երաշխավորված գրքերի ցանկից. ԿԳՄՍՆ-ից պարզաբանում են

Հայոց պատմության դասագիրքը հանվել է երաշխավորված գրքերի ցանկից. ԿԳՄՍՆ-ից պարզաբանում են

Վերջին օրերին համացանցում ակտիվ շրջանառվում են լուրեր, թե  ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացված լրացուցիչ փորձաքննության արդյունքում Հայոց պատմության 7 -րդ դասարանի դասագիրքը հանվել է երաշխավորված գրքերի ցանկից։ 

Այս բովանդակությամբ գրառումները բազմազան են և, ըստ օգտատերերի ընկալումների, խոսքը Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած աղմկահարույց դասագրքի մասին, որի շուրջ կրքերը մինչ օրս չեն հանդարտվում: 

Հիշեցնենք, մանկավարժներից շատերը հայտարարել էին, որ չեն պատրաստվում դրանով դասավանդել և բոյկոտել էին գիրքը, ծնողները ևս միացել էին ֆլեշմոբին:

MediaHub-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության հետ՝ պարզելու, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը,  հատկապես, որ ԿԳՄՍ նախարարն ավելի վաղ հայտարարել էր՝ «համակերպվեք»:

«Խոսքը լիովին այլ գրքի մասին է»,- փոխանցեց ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հեղինե Հովհաննիսյանը։

«Այն դասագիրքը, որ հիմա դպրոցներում է, շարունակելու է գործածվել։ Խոսքն այլ դասագրքի մասին է, որը չի համապատասխանել չափորոշիչներին և փորձաքննության արդյունքում հանվել է երաշխավորված գրքերի ցանկից»,- հավելեց մեր զրուցակիցը։ 

Մարիա Զարգարյան