Մանսագետը պատմել է холодец-ի վտանգավորության մասին

Մանսագետը պատմել է холодец-ի վտանգավորության մասին

Դոնդող մսի (холодец) չարաշահումը սպառնում է մի քանի լուրջ հիվանդությունների զարգացմանն ու սրմանը։ Ասել է Մոսկվայի առողջապահության վարչության գլխավոր սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան։

Նա Մոսկվա 24-ի հետ զրույցում պատմել է այս հայտնի խորտիկի վտանգավորության մասին։

Ստարոդուբովայի խոսքով՝ հագեցած ճարպերի և կերակրի աղի չափից ավելի օգտագործումը, որոնք պարունակվում են դոնդող մսի մեջ, մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, գիրության, 2-րդ տիպի շաքարախտի, աղեստամոքսային տրակտի և հոդերի հիվանդությունների զարգացման ռիսկը։

Առողջ մարդիկ, ըստ նրա, կարող են ժամանակ առ ժամանակ թույլ տալ դոնդող մսի չափաբաժին, որը կշռում է ոչ ավելի, քան 100 գրամ, բայց ավելի լավ է ընտրել այն կերակրատեսակները, որոնց վրա ավելացված է ժելատին և որոնք չեն ենթարկվում երկարատև ջերմային մշակման։ «Կարելի է ընտրել մսի (հավի, նապաստակի, հնդկահավի) և ձկան դիետիկ տեսակներ։ Օգտակար կլինի ավելացնել մի շարք բանջարեղեն ու խոտաբույսեր՝ գազար, ճակնդեղ, կանաչ ոլոռ, կանաչ լոբի և մաղադանոս»,- պարզաբանել է մասնագետը: