Կա՛մ «ուժեղ տղա» մնացեք, կա՛մ քաղաքական պահելաձև դրսևորեք․ ՔՊ-ականը՝ քաղբանտարկյալներին

Կա՛մ  «ուժեղ տղա» մնացեք, կա՛մ քաղաքական պահելաձև դրսևորեք․ ՔՊ-ականը՝ քաղբանտարկյալներին

Կա՛մ դու քեզ ուժեղ տղու տեղ ես դրել, ուժեղ տղա են, կա՛մ քաղաքական պահելաձև դրսևորի՛ր։ Այդ մասին MediaHub.am-ի «Քաղաքական կուլիսներում» ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ժողովրդավար Հայաստանում այսքան քաղբանտարկյալներ կան։

Նա նկատեց՝ հիմա այն  մարդիկ են քաղբանտարկյալ, որոնց իշխանության ժամանակ 2012-ին ՀԱԿ-ի ակցիաների ընթացքում մարդկանց ուղղակի վերցնում, տանում էին։

«Հիմա մեքենա ջարդողները, համաքաղաքացիներին հայհոյողները դարձել են քաղաքական բանտարկյալներ»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն էլ բարձր ամբիոնից հայտարարել էր, որ իրենց գաղափարներին դեմ գնացողներին կստիպի «բորդյուրները լիզել», Նարեկ Գրիգորյանն արձագանքեց՝ Փաշինյանի խոսքը փոխաբերական իմաստով է եղել։

«Նա նկատի ուներ, որ օրինախախտներին պառկեցնելու են ասֆալտին»,- նկատեց պատգամավորը։