Բարդ խաղ կլինի, քանի որ «Փյունիկը» լավ թիմ է. «Շերիֆի» գլխավոր մարզիչ

Տիրասպոլի «Շերիֆի» գլխավոր մարզիչ Ստեփան Թոմասը Երևանի «Փյունիկի» հետ վաղը կայանալիք խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցերին.
«Իհարկե, վաղը բարդ խաղ կլինի, քանի որ «Փյունիկը» լավ թիմ է: Նայել ենք «Ցրվենայի» դեմ խաղերը՝ հաշիվները չեն համապատասխանում խաղին, «Փյունիկն» ավելի լավ արդյունք կարող էր գրանցել: Այնպես որ ծանր խաղ ենք ակնկալում: «Կլուժի» և «Դյուդելանժի» դեմ խաղերը ևս նայել ենք: Կարծում եմ «Ցրվենա Զվեզդայի» դեմ ավելի լավ որակի խաղ ցույց տվեց «Փյունիկը», քան նախորդ հանդիպումներում: Նախորդ տարի պատմական արդյունք էր այն, որ խաղացինք Չեմպիոնների լիգայում, մրցեցինք «Ռեալի» դեմ: Այս տարի դա չի լինի, բայց մենք լավ թիմ ունենք ու նպատակ ունենք լավ հանդես գալ Եվրոպա լիգայում ու հնարավորինս առաջ գնալ: Թիմը նոր է, ես էլ երկու ամիս առաջ եմ գլխավորել այն, խաղից խաղ ավելացնում ենք»,-ասել է Թոմասը: