Մեքսիկայում շունն օգնել է ձերբակալել մանկապիղծին

Միջազգային ակտիվիստների, մեքսիկացի դատախազների եւ սարքերը հոտոտելու համար վարժեցված շան անսովոր դաշինքը օգնել է բռնել Մեխիկոյում հայտնի մանկապիղծին, գրում է AP-ը։
Նիդեռլանդական «Free a Girl» թրաֆիքինգի դեմ պայքարող խմբավորումը ԱՄՆ-ում գործող Operation Underground Railroad-ի ակտիվիստներին ասել է, որ հոլանդացի Ջեյսոն Մաաթմանը, որը սեռական հարաբերություններ է ունեցել երեխաների հետ, մեկնել է Մեքսիկա Նիդեռլանդներից փախուստի դիմլուց հետո։
Մաաթմանը, ըստ երեւույթին, կարծում էր, որ մեքսիկական իրավապահ մարմինները թույլ կտան իրեն ազատորեն գործել 21 միլիոն բնակչություն ունեցող մեգապոլիս Մեխիկոյում, որտեղ հանցագործությունների մեծ մասն անպատիժ է մնում: