Հնդիկ նորապսակներն ընկել են հարսանեկան պարի ժամանակ և դարձել համացանցի աստղեր (տեսանյութ)

Հնդիկ նորապսակները ուրախացրել են սոցիալական ցանցերի օգտատերերին՝ ընկնելով հարսանեկան պարի ժամանակ, գրում է NDTV-ն։ Իրենք՝ ամուսինները, նույնպես հումորով են արձագանքել ստեղծված իրավիճակին։
Հարսանիքի հյուրերից մեկը հարսնացուի և փեսայի անհաջող պարի տեսանյութը հրապարակել է համացանցում, որից հետո այն վիրուսային տարածում է գտել սոցիալական ցանցերում՝ նորապսակներին դարձնելով հայտնի։