Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանը և Սամվել Շահրամանյանը

Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանը և Սամվել Շահրամանյանը

Վերջին օրերին անընդհատ մամուլում շրջանառվում  էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հանդիպման մասին լուրը։ Տեղեկություն կա, որ հանդիպման նախաձեռնողը եղել է Սերժ Սարգսյանը, չնայած,  անձնապես ծանոթ, առավել ևս` մտերիմ չէ Շահրամանյանի հետ, սակայն կարևորելով նախագահի ինստիտուտը եւ Շահրամանյանի՝ Բակո Սահակյանի հետ ունեցած մտերմությունը, ցանկություն է հայտնել հանդիպել և լսել Շահրամանյանին, փորձել անձնապես աջակցություն հայտնել։ MediaHub-ը կապ հաստատեց ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանի հետ, մանրամասներին ծանոթանալու համար։ 

«Հանդիպում եղել է, հաստատում եմ այդ տեղեկությունը, իսկ բովանդակությանը չեմ անդրադառնա, քանի որ պարզ է ինչին պետք է վերաբերեր այս հանդիպումը, իսկ մանրամասները չեմ նշի»,- նշեց մեր զրուցակիցը։

Հանդիպումների շարունակական լինելու կամ այլ ձևաչափերի մասին մեր հարցին հնչեց պատասխան, որ հետևություններ դեռ պետք չէ անել, հետագայում հավելյալ ինչ պետք լինի կտեղեկացնեն։

Մարիա Զարգարյան