«Երևան Պարկի» դիմաց բախվել են Nissan Tida-ն ու մոտոցիկլետը. վիրավոր կա

«Երևան Պարկի» դիմաց բախվել են Nissan Tida-ն ու մոտոցիկլետը. վիրավոր կա

Մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում՝ «Երևան Պարկ»-ի դիմաց բախվել են 21-ամյա Վահե Սարգսյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենան, և 30-ամյա Ալեն Աֆրիկյանի վարած մոտոցիկլետը: Գրել է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Նրան առաջինը օգնության է հասել Nissan-ի վարորդը, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Մոտոցիկլավարը եղել է սաղավարտով:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Nissan-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: