Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կհանդիպեն մինչև հունվարի վերջ

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կհանդիպեն մինչև հունվարի վերջ

Հունվարի վերջ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը։

«Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ հանձնաժողովների հաջորդ հանդիպման ընթացքում, նախ, քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր: Հաջորդ հանդիպումը կայանալու է հունվարի վերջին, բայց կոնկրետ օրը, ժամը և վայրը պետք է համաձայնեցվի լրացուցիչ»,- նշեց նա։ 

Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերի 30-ին Իջևանի և Ղազախի հատվածում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 5-րդ նիստը։

Լիաննա Թորոսյան