Մերկասառույցի պատճառով Սուրենավանում «Nissan Pathfinder»-ով վթարի է ենթարկվել դեսպանատան աշխատակից

Այսօր` փետրվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկոլի գոտուց և գլխիվայր հայտնվել առվակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ով կին է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել Սուրենավան գյուղի բնակիչ Առաքել Շահվերդյանը, ով մեծ դժվարությամբ կարողացել է ավտոմեքենայի միջից միայնակ դուրս բերել վարորդին, մինչ շտապօգնության ժամանումը անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել վարորդին, որից հետո շտապօգնությունը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում գործող դեսպանատներից մեկի հաշվեկշռում, տուժած վարորդն էլ դեսպանատան աշխատակից է: