Մխիթար Հայրապետյանի «օժիտը»՝ արտագաղթ և հարսանիք 

Մխիթար Հայրապետյանի «օժիտը»՝ արտագաղթ և հարսանիք 

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն ամուսնացել է: Ձևավորվել է նոր հայկական ընտանիք՝ երջանկություն նորապսակներին, սակայն կան որոշակի հարցեր Սփյուռքի նախկին նախարար, ՔՊ-ական «առաջամարտիկ» Մխիթար Հայրապետյանին: 

Հայրապետյանը հարյուր հազարավոր հայերի ներգաղթ էր խոստանում Հայաստան. Փաշինյանի և Մխիթարյանի ՔՊ-ական թիմի օրոք ՀՀ-ն ու Արցախը հայաթափվում են՝ պատերազմի, սոցիալական աղետի հետևանքով: ՔՊ-ականներն աչքի են ընկնում իրենց շքեղ հարսանիքներով՝ չնայած մինչև 2018թ.-ի իշխանափոխությունն իրենց կարող էին թույլ տալ բուտերբրոդներ՝ այն էլ տանը պատրաստված:

ՀՀ քաղաքացիները, փողոցում հանդիպելով Մխիթարյանին և այլ ՔՊ-ականներին, պետք է հարցեր ուղղեն նրանց՝ ցավոտ հարցեր, թե ինչու ՀՀ-ում բարելավում է միայն գործող իշխանությունների անդամների կենցաղն ու կյանքը, իսկ հայ ազգը աղքատանում և արտագաղթում է:

Հայրապետյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է, թե ինչ են մտածում ՀՀ գիտակից քաղաքացիներն ու հատկապես պատերազմի վերքերով ապրող արցախցիները ՔՊ-ի և նրա ղեկավարների մասին, հնարավոր չէ փոխանցել ցենզուրային բառերով:

ՀՀ-ում իշխանափոխությունը պատահական միջակություններից ձերբազատվելու միակ տարբերակն է. արագ հարստացող ՔՊ-ականներն իրենց կամքով երբեք չեն հեռանալու: ՔՊ-ականների իշխանությունը ձեռնտու է բոլորին՝ բոլոր կենտրոններին, սակայն ոչ հայ ազգին:

Վահրամ Բագրատյան