Չինաստանը 22 արբանյակներով Long March-8 հրթիռակիր է արձակել

Չինաստանը 22 արբանյակներով Long March-8 հրթիռակիր է արձակել

Կիրակի Չինաստանը Long March-8 հրթիռակրի օգնությամբ իրականացրել է 22 արբանյակների բարեհաջող արձակումը: Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ՝ դրանք երկրի համար ռեկորդային թվով տիեզերական սարքեր են, որոնք ուղարկվել են դեպի ուղեծիր մեկ հրթիռակրի օգնությամբ, հաղորդում է ТАСС-ը:

Արձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:06-ին (Մոսկվայի ժամանակով 06:06-ին) Չինաստանի Հայնան հարավային նահանգի Վենչանի տիեզերակայանից:

Հեռուստաընկերությունը նշում է, որ արբանյակները կօգտագործվեն Երկիրը հեռավար զոնդավորելու, ծովային միջավայրը մշտադիտարկելու, անտառային հրդեհները կանխարգելելու եւ մյուս տարերային աղետների վնասը կրճատելու համար: