Պայմանագրային զինծառայողները 66 մլրդ դրամ հավելավճար են ստանալու. Սուրեն Պապիկյան

Յուրաքանչյուր պայմանագրային զինծառայողի մենք թույլ ենք տալիս երկու անգամ ատեստացիայի քննության մասնակցել: Ինքը կորոշի տարվա որ եղանակին և որ քննությանը կներկայանա: ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ընդհանուր առմամբ, 66 մլրդ դրամ մեր պայմանագրային զինծառայողները հավելավճար են ստանալու գործընթացը նորմալ ընթանալու դեպքում: Լինելու է պաշտպանության նախարարի հանձնաժողով, որը բարձրագույն սպայական կազմի ատեստավորումն է իրականացնելու և գլխավոր շտաբի բարձր սպայական հատվածինը: Այսինքն՝ մայորից բարձր բոլորն անցնելու են Պաշտպանության նախարարի հանձնաժողովը, գլխավոր շտաբի հանձնաժողովը մայորից ցածր հատվածի զինվորականության ատեստացիան է անցկացնելու և ունենալու ենք կորպուսային հանձնաժողովներ, որի մեջ դիտարկվում է նաև այլ գերատեսչություններից ներկայություն, գուցե՞ քննարկենք նաև օրենսդիրից մեր գործընկերների հնարավոր մասնակցությունը»,-ասաց Պապիկյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց նախարարին՝ շատ կարևոր նախաձեռնություն է, որ ոչ միայն կցանկանան, այլև ակտիվ կմասնակցեն, քանի որ սա այն պրոցեսն է, որ բանակն առաջ կտանի:
Մանրամասները՝ տեսանյութում