Իշխանությունը սկսել է չզարմանալ իրեն դավաճանական որակում ստանալուց․ Աբրահամյան
Ազգային կոմիտեի լուծարման մասին առաջին անգամ եմ լսում։ Իսկ այն հանգամանքը, որ Արշակ Կարապետյանը (նախկին ՊՆ- խմբ.) այս իշխանություններին դավաճան է համարում՝ դա նորություն է: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Հաշվի առնելով այն, որ 44-օրյա պատերազմից հետո այս իշխանության քաղաքական թիմի անդամ է եղել, որպես ՊՆ աշխատել և նման հայտարարություն ո՛չ ընթացքում է արել, ո՛չ պաշտոնից ազատվելուց հետո։ Ես չեմ զարմանում, որ որևէ գործիչ իշխանությանը դավաճանական որակում է տալիս, իշխանությունն էլ սկսել է չզարմանալ իրեն այդպիսի որակում ստանալուց»,- նշեց Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում