Քեյնը մոռացել է, որ Իտալիայի հավաքականն ԱԱ ուղեգիր չի նվաճել և անվանել է նրան առաջնության ֆավորիտներից մեկը

Քեյնը մոռացել է, որ Իտալիայի հավաքականն ԱԱ ուղեգիր չի նվաճել և անվանել է նրան առաջնության ֆավորիտներից մեկը

Հարի Քեյնը մոռացել է, որ Իտալիայի հավաքականը չի նվաճել Ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր, հայտնում է SportsCenter-ը:
Ազգերի լիգայի խաղարկությունում Գերմանիայի հետ խաղից հետո անգլիացի հարձակվողը պատասխանել է այն հարցին, թե որ երեք թիմերն են Աշխարհի առաջնության ֆավորիտ:

«Շատ լավ թիմեր կան։ Կան եվրոպական թոփ թիմեր՝ մենք, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, ինչպես նաև Բրազիլիան, Արգենտինան»,- ասել է Քեյնը։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականն Աշխարհի 2022 թվականի առաջնության փլեյ-օֆֆում պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիային 0:1 հաշվով: