«ՄՏՍ Հայաստանի» որոշ բաժնեմաս կանցնի ՀՀ կառավարությանը

«ՄՏՍ Հայաստանի» որոշ բաժնեմաս կանցնի ՀՀ կառավարությանը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որպես նվիրատվություն կընդունի «ՄՏՍ Հայաստանի» որոշ բաժնեմասը։

Նախագծում նշվում է․ «Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից (այսուհետ՝ ընկերություն) (գրանցման համար HE 433524) ընդունել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության (պետական գրանցման համարը N 273.120.03909)  100 (հարյուր) տոկոս 1000 (հազար) դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի (թվով 550.000 հատ) 20 (քսան) տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին»։

Նախագծի հիմնավորման մեջ առանձնապես շատ տեղեկություններ չկան, թե ինչու են որոշել «ՄՏՍ Հայաստան» ընկերության բաժնետոմսերը նվիրաբերել ՀՀ կառավարությանը։ Միայն նշված է․ «Հաշվի առնելով Ընկերության առաջարկը և Նվիրառուի համաձայնությունը՝ բաժնետոմսերի ընդունման և հեռահաղորդակցության ոլորտում միմյանց հետ բարեխիղճ համագործակցելու նվիրվածությունը՝ Նախագծով առաջարկվում է ընդունել Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հատկացվող բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ վարչապետի աշխատակազմին»։

Վահե Մակարյան