Հայտնի են Թուրքիայում զոհված հայ ամուսինների անունները․ նրանց զավակները ծանր վիրավոր են

Հայտնի են Թուրքիայում զոհված հայ ամուսինների անունները․ նրանց զավակները ծանր վիրավոր են

Հայտնի են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված հայերի տվյալները:

Ինչպես MediaHub-ին հայտնեց Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ, երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուն, զոհերը ամուսիններ Սամի Թաբաշը և Աիդա Թաբաշն են:

Սիբիլը նաև տեղեկացրեց, որ վերջիններիս զավակները ծանր վիրավոր են:

Հավելենք, որ այս պահի դրությամբ Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 5000-ը: