ՔՊ-ի նոր կարգախոսը. «ԱՊՊԱ կա՝ կա ԱՊՊԱ»

ՔՊ-ի նոր կարգախոսը. «ԱՊՊԱ կա՝ կա ԱՊՊԱ»

ԱՊՊԱ պայմանագիր չունեցող քաղաքացին 24 ժամվա ընթացքում այն ներկայացնելու դեպքում վճարում է 25.000 դրամ՝ 4 անգամ պակաս: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը:

ՔՊ-ականների պոպուլիստական «Ապագա կա՝ կա ապագա» կարգախոսն այսօր փոխարինվում է «ԱՊՊԱ կա՝ կա ԱՊՊԱ» կարգախոսով՝ Արցախը պաշտպանելու, սահմաններն ամրապնդելու ու բանակը հզորացնելու փոխարեն գործող իշխանություններն իրենց խոստումների նշաձողը հավասարեցրել են ԱՊՊԱ-ին: 

ՔՊ-ն հանրային մեծ դժգոհությունը որևէ կերպ սանձելու համար դիմում է տարբեր պոպուլիստական քայլերի: 11 միլիարդ արտաքին պարտք կուտակելով այսօր Փաշինյանն ու թիմը մի քանի հազար դրամով նվազեցնելով ԱՊՊԱ-ի տուգանքները ցանկանում են բարձրացնել զրոյին մոտ գտնվող իրենց վարկանիշը:

Շուտով ՔՊ-ականները թատրոնի անվճար տոմսեր են բաժանելու երևանցիներին, իսկ մարզերում՝ մի քանի գլուխ ոչխար կամ խոզ: 2018թ.-ից ի վեր ներքին և արտաքին ճակատներում տապալված թիմն այսօր «փրփուրներից է կախվում» իշխանության մնալու համար: ՀՀ քաղաքացիները վաղուց խաչ են քաշել ՔՊ-ականների խոստումների վրա՝ գիտակցելով, որ դրանք բոլորը ֆեյք են: 

ՀՀ-ում իշխանափոխությունն այլընտրանք չունի՝ այն թիմը, որը չի կարողանում պաշտպանել Արցախը, Սյունիքը, սահմաններում չի հակադարձում հակառակորդի սադրանքներին՝ ազգային անվտանգության սպառնալիք է և պետք է օր առաջ հեռանա: ՔՊ-ի միակ «ձեռքբերումը» պարգևավճարներն են, որոնք նրանք ստանում են միմյանց հերթ չտալով:

Պոպուլիստական քայլերն ու հայտարարություններն ունեն կարճաժամկետ էֆեկտ և չեն կարող մեղմել հանրության արդարացի դժգոհությունը գործող իշխանություններից:

Վահրամ Բագրատյան