Գալուզինն ասել է Լավրովի, Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին

Մոսկվան հաստատում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին՝ Ռուսաստանի մայրաքաղաքում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա. ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ ապահովելու մոսկովյան հարթակ հետագա երկխոսության համար՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Մեր այս պատրաստակամությունը մնում է անփոփոխ։ Երբ մենք պայմանավորվենք, ժամկետների մասին կհայտարարենք»,- լրագրողներին ասել է նա։