Փաշինյանի «անփոխարինելի» Քյարամյանը

Փաշինյանի «անփոխարինելի» Քյարամյանը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանն է, ով շարունակում է ծառայել Փաշինյանին՝ անգամ զոհված զինծառայողների ծնողներին արհամարհելու գնով: 

Բողոքի ակցիա 

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները Քննչական կոմիտեի դիմաց երեկ բողոքի ակցիա են իրականացրել:
Զոհված զինծառայողների ծնողները, հարազատները սպասում էին, որ որևէ պաշտոնյա իրենց մոտենա, պարզաբանում տա նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանության ծառայողներին պատասխանատվության չենթարկելու վերաբերյալ, սակայն ոչ մեկը նրանց չի մոտեցել։
Տարածքում  մեծ թվով ոստիկաններ են եղել։ 
Ակցիան վերածվեց 24-ժամյա նստացույցի՝ այսքան ժամանակ էին տվել ծնողները ՔԿ-ին, որպեսզի իրենց պահանջը կատարվի: Սակայն ժամկետի ավարտին էլ ոչինչ չփոխվեց:

Քյարամյանը ճողոպրեց 

Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին ՔԿ-ի դիմաց սուլոցներով ու վանկարկումներով են ճանապարհել զոհված զինծառայողների ծնողներն ու նրանց միացած քաղաքացիները: «Թուրքի ճուտ», «դավաճան» վանկարկել են ծնողները Քյարամյանի հասցեին, ով իր շարասյունով ճողոպրել է հարյուրավոր ոստիկաններից կազմված պատի ետևով:

Իրավական դաշտում արդարության չհասնելով, իշխանության անտարբերության պատին բախվելով՝ ծնողները մեկնարկում են քաղաքական ակցիաներ:
Ոչինչ չի մոռացվելու, ոչ մեկ չի մոռացվելու...

Վահրամ Բագրատյան