25-ամյա փրկարարի դի են գտել

Մարտի 9-ին ոստիկանության Կապանի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմանում, «Վահանավանք» կոչվող տարածքում տղամարդու դի կա կախված, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Սյունիքի մարզի բնակիչ, 25-ամյա Ա. Գ.-ի դին՝ այնտեղ գտնվող զրուցարանի տանիքի մետաղյա խողովակից իրեն պատկանող ավտոմեքենայի քարշակման համար նախատեսված մետաղյա ճոպանով կախված վիճակում:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ աղբյուրի՝ մահացածը աշխատում էր «Չարատ-Կապան» ՓԲԸ-ի լեռնափրկարարական ջոկատում՝ որպես փրկարար: