Հացահատիկ, որը կարելի է օգտագործել գրեթե ամեն ինչ բուժելու համար

Հացահատիկ, որը կարելի է օգտագործել գրեթե ամեն ինչ բուժելու համար

Կորեկը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, կալիում և B խմբի վիտամիններ: Որպես բուժիչ հումք՝ կարելի է օգտագործել ինչպես կորեկը, այնպես էլ դրանից ստացվող թեփը: Այն ունենում է միզամուղ ու քրտնամուղ ազդեցություն և օգտագործվում է ջրգողության (водянка) բուժման համար: Այն նպաստում է կոտրված ու վնասված ոսկորների ամրապնդմանը, փափուկ հյուսվածքների միացմանն ու վերքերի ապաքինմանը:

Կորեկն ուժ է տալիս, ամրապնդում է մկանային համակարգն ու բուժում է լյարդի հիվանդությունները: Այն պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր, վիտամիններ ու միկրոտարրեր: Այն հարուստ է պղնձով ու մանգանով, ուստի խթանում է արյունաստեղծումը, իսկ մագնեզիումը նպաստում է կորոնար անոթների լայնացմանը:

Բացի այդ, կորեկը նաև մաքրում է օրգանիզմը հակաբիոտիկների վնասակար մնացորդներից՝ արգելակելով ուռուցքների աճը:

Կորեկով շիլան շատ օգտակար է սակավարյունության, սրտանոթային համակարգի, լյարդի և նյարդային համակարգի հիվանդությունների ժամանակ:

Կորեկը տարբեր հիվանդությունների դեպքում

Պանկրեատիտի դեպքում

Հարկավոր է մեկ բաժակ կորեկը լցնել էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել 2 լիտր ջուր և եփել, մինչև կորեկն ամբողջությամբ եփվի: Քերիչով մանրացնել մոտ մեկ բաժակ դդում, ավելացնել կորեկին և եփել ևս 3-5 րոպե: Ավելացնել մի փոքր աղ, մեկ թեյի գդալ արևածաղկի յուղ և ուտել ընթրիքին:
Բուժման կուրսի տևողությունն է 3 շաբաթ: 10 օր անց հարկավոր է կրկնել կուրսը:
Այս նույն բաղադրատոմսը խորհուրդ է տրվում նաև հավկուրության դեպքում:

Սրտի իշեմիկ հիվանդության դեպքում

Կորեկը բովել ուժեղ կրակի վրա, սակայն այնպես, որ այն չփոխի իր գույնը: 1/3 բաժակ բոված կորեկը լվանալ, ավելացնել 750 մլ ջուր և թույլ կրակի վրա եփել, մինչև դառնա շիլա: Կարելի է, ըստ ճաշակի, ավելացնել աղ և մեղր:
Կորեկով շիլան խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր սրտային հիվանդությունների դեպքում: Բացի այդ, սրտի աշխատանքի բարելավման համար խորհուրդ է տրվում բոլոր ուտեստներին ավելացնել հիլ:

Երիզորդներից ազատվելու համար

Խառնել սխտորի մեկ գլուխը, 1 հում թարմ ձվի դեղնուցը և 1 բուռ հում կորեկը, մանրացնել և լուծել ֆիլտրած ջրում: Լուծույթը խմել միանգամից: Այս կերպ կարելի է ազատվել երիզորդից ընդամենը մեկ պրոցեդուրայի արդյունքում:

Ցիստիտի դեպքում

Կես բաժակ կորեկը մաքրել, լվանալ, լցնել մեկ լիտր տարողությամբ տարրայի մեջ և լցնել մեկ բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր: Ակտիվ թափահարել ու տրորել մատներով: Առաջացած սպիտակավուն ջուրը հարկավոր է խմել:
Օրվա ընթացքում հարկավոր է խմել այնքան որքան հնարավոր է: Ցավերը գրեթե անմիջապես կմեղմանան, իսկ հաճախամիզությունը չի անհանգստացնի: Ամբողջական բուժման համար հարկավոր է կրկնել այս պրոցեդուրան մոտ երկու շաբաթ: Օգտագործված կորեկից կարելի է շիլա պատրաստել:

Ատամնացավի և հայմորիտի դեպքում

Տաքացնող ազդեցության համար հարկավոր է քաթանե փոքրիկ պարկի մեջ լցնել թավային մեջ տաքացրած կորեկ և դնել այն հիվանդ հատվածին: Կորեկի բացակայության դեպքում նույնը կարելի է անել նաև խոշոր աղով:

Շաքարային դիաբետի դեպքում

Հարկավոր է չմաքրած կորեկը լվանալ հոսող ջրով և մի փոքր չորացնել: Ավելացնել եռման ջուր, թրմել երկու ժամ, քամել, այնուհետև խմել օրական երեք անգամ կես բաժակ սննդի ընդունման ժամերի միջև:

Գորտնուկների դեպքում

Գորտնուկների դեպքում կարելի է օգտագործել կանաչ կորեկի սպիրտային թուրմը (10-25%): Հարկավոր է թուրմը 3-5 օր քսել գորտնուկին՝ օրական մի քանի անգամ (1-3 ժամը մեկ):

Լյարդի և լեղապարկի հիվանդությունների դեպքում

Լյարդի և լեղապարկի հիվանդությունների դեպքում շատ օգտակար է ամեն օր դդումով ու կորեկով շիլա ուտելը: Այս դիետան նաև օգնում է կոլիտների, նյութափոխանակության ու աղիների աշխատանքի խանգարման և այտուցվածությունների դեպքում:

Աչքի լորձաթաղանթի հիվանդությունների դեպքում

Կարելի է քնելուց 30-40 րոպե առաջ աչքը լվանալ (կամ թրջոց դնել) կորեկի թուրմով:

Կոնյուկտիվիտի դեպքում

Հարկավոր է 1 ճաշի գդալ կորեկը լվանալ, ավելացնել 1 բաժակ ջուր, եփել 10-15 րոպե, այնուհետև թրմել ևս 2 ժամ: Այս թուրմով հարկավոր է լվանալ աչքը քնելուց առաջ ու հետո: Այս մեթոդը հարմար է նաև երեխաներ բուժման համար:

Ծխախոտից հրաժարվելու համար

Հարկավոր է հավասար չափաբաժիններով խառնել չմաքրած կորեկը, աշորան, վարսակն ու գարին, վերցնել խառնուրդից 400 գրամ, ավելացնել 1 լիտր ջուր և ամբողջ գիշեր թրմել: Առավոտյան եռացնել, 10 րեպե եփել, այնուհետև փաթաթել տաք կտորով և մեկ օր թրմել: Թրմելուց հետո լավ քամել և խմել օրական մինչև 5 անգամ՝ ուտելուց 30-40 րոպե առաջ: Խմել այնքան ժամանակ, մինչև ծխախոտը դառնա տհաճ:

Մեզի մեջ սպիտակուցների քանակը պակասեցնելու համար

Լվանալ կորեկը, ավելացնել եռման ջուր և խառնել, մինչև հեղուկը պղտորվի: Թրմել և լցնել հեղուկը բաժակի մեջ:
Թուրմն ընդունել օրական մի քանի անգամ հավասար չափաբաժիններով: Շարունակել բուժումը, մինչև խնդրի լուծվելը:

Թութքի դեպքում

Բուժման ամբողջ կուրսի համար հարկավոր է 6-8 կգ չթեփազերծած կորեկ: Անհրաժեշտ է 3 լիտր տարողությամբ տարրայի 1/3-ը լցնել  մի փոքր լվացված կորեկով, իսկ մնացած մասը ավելացնել եռացրած ջուր: Տարրան 4 օր դնել մութ ու սառը տեղ: Այդ ընթացքում կորեկի մեջ պարունակվող օգտակար միացությունները կանցնեն ջրին:
Խմել օրական 3 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ, 200 մլ: Բուժման ընթացքում (այս թուրմը բավական է 4 օրվա համար) մեկ այլ տարրայի մեջ պատրաստել թարմբ թուրմ՝ բուժումը չընդհատելու համար: Բուժման ամբողջական կուրսը տևում է 20-30 օր (առանց ընդհատումների): Հանգույցներն այդ ընթացքում աստիճանաբար կներծծվեն, իսկ արյունահոսությունը կդադարի: Անհրաժեշտության դեպքում կարելի է մեկ շաբաթ անց կրկնել կուրսը:

Հակացուցումներ

Կոլիտների դեպքում (հատկապես տարեց մարդկանց մոտ) կորեկը կարող է առաջացնել փորկապություն: Այս փաստը հարկավոր է հաշվի առնել և ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Բացի այդ, բարձր թթվայնությամբ գաստրիտի դեպքում հաճախ կարող են նկատվել նաև այրոցներ: