Քյարամյանը քաղաքացու է խոշտանգել

Քյարամյանը քաղաքացու է խոշտանգել

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանն է, ով արդեն անձամբ է զբաղվում մարդկանց խոշտանգումներով: 

ՔԿ պե՞տ, թե՞ «ղասաբ» 

ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը տեսանյութ է տարածել համացանցում, որտեղ ներկայացնում է՝ ինչպես է օրեր առաջ Քննչական կոմիտեում խոշտանգման ենթարկվել: 
«Ենթարկվել եմ ծեծի, հայհոյանքի, սպառնալիքի... Ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գևորգյանը ջուրը լցնում էր մարմնիս տարբեր հատվածներին ու էլեկտրաշոկը միացնում»,- նշել է նա՝ հավելելով, որ իրեն պահանջներ էին ներկայացնում, որի մասին այս պահին չի բարձրաձայնի:
Ի դեպ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քյարամյանը միջնորդավորված դիմել է Առաքելյանին՝ առաջարկելով գործարք լռության դիմաց:
Առաքելյանը, բնականաբար, մերժել է: 

Փաշինյանի «անփոխարինելին» 

Արգիշտի Քյարամյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության առեղծվածային «անփոխարինելի» կադրն է՝ եղել է Վերահսկողության ծառայության պետ, ԱԱԾ տնօրեն, ՔԿ նախագահ:
Եթե ուզում եք իմանալ իշխանության բնույթի մասին, ուսումնասիրեք Քյարամյանի կերպարը, որը «հեղափոխական» թիմի հավաքական դեմքն է:
Ահա թե ինչպիսի «ժողովրդավարության օազիս» է ստեղծել Փաշինյանը:

Վահրամ Բագրատյան