Արթուր Դավթյանն առաջին տեղով դուրս եկավ հենացատկի եզրափակիչ. մարմնամարզության ԵԱ

Մյունխենում մեկնարկած մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում հիանալի են հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչները։
Արթուր Դավթյանը առաջին տեղով դուրս է եկել հենացատկի եզրափակիչ՝ հավաքելով 15,166 միավոր։ Դավթյանը հաղթահարել է նաև նժույգթափեր վարժության որակավորման փուլը։